ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մակրոնի կյանքը բարդացավ և ժամանակը ցույց կտա, թե դեռ որքան նա կմնա Ֆրանսիայի նախագահ

Մակրոնի կյանքը բարդացավ և ժամանակը ցույց կտա, թե դեռ որքան նա կմնա Ֆրանսիայի նախագահ
01.07.2024 | 12:55

Ինչպես և սպասվում էր, Ֆրանսիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Մարին Լը Պենի թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, հավաքելով 33 % ձայն, Ժան-Լյուկ Մելանշոնի թիմը՝ 28 %, Էմանուել Մակրոնի թիմը՝ 20 % ձայն։

Երկրորդ փուլում, որը տեղի կունենա հուլիսի 7-ին, վերջնականապես պարզ կդառնա, թե ո՛ր թիմը 577-ից ինչքան մանդատ կստանա խորհրդարանում։

Համոզված եմ, որ երկրորդ փուլի արդյունքներով, թիմերի բաշխվածության հերթականությունը չի փոխվի և Մարին Լը Պենենք կստանան բավականին մեծ քանակով մանդատներ։

Եվ շատ հավանական է, որ Ֆրանսիայում նոր վարչապետ կընտրվի Լը Պենի թիմի ներկայացուցիչը կամ կձևավորվի տեխնոկրատների կառավարություն։

Միևնույն է Էմանուել Մակրոնի կյանքը բարդացավ և ժամանակը ցույց կտա, թե դեռ որքան նա կմնա Ֆրանսիայի նախագահ։

Մի բան լավ է, որ թե՛ Մարին Լը Պենեի, թե՛ Ժան-Լյուկ Մելանշոնի թիմերը լավ են տրամադրված Պուտինի նկատմամբ։

Նիկոլյա Փաշինյու, վերցրու գերագույն ռեկետյորիդ, աղոթած փոքրիկ Էրդողանին, ռուսատյաց եվրաստրուկներ՝ Վազգենի արամին, շիրինին, բաբաջին, խզմալ-մզմալին, քանի դեռ ձեր սրտի Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է, վազեք Փարիզ և վերջինիս հետ մի լավ խմբակային շալախո պարեք, որովհետև Մարին Լը Պենը շալախո «պար կյալը գյուդում չի»։ Նա միայն կարող է ձեր պես ստահակներին լամբադա «պար կյալ տա, ինքն էլ կաղնած ծափ տա»։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ներկայացնում եմ նաև հունիսի 18-ի ՖԲ իմ գրառումը.

Եվրամիության պոչը բռնած և Մակրոնի հետ սիլիբիլի անող նիկոլֆազ, քեզ համար վատ լուր ունեմ։

Մակրոնիդ գործերը բուրդ են։

34-ամյա Մարիոն Մարեշալ Լը Պենը վերադառնում է “Национальное объединение” (մինչև 2018 կոչվում էր “Национальный фронт”), որպեսզի Մակրոնին ժխշադմփոց անի։

Մակրոնիդ համար թեժ է լինելու։

Մարիոն Մարեշալ Լը Պենը ուլտրաազգայնական է, վերոնշյալ կուսակցության հիմնադիր Ժան-Մարին Լը Պենի թոռն է և տվյալ կուսակցության հիմնադրի դուստր, կուսակցության ներկայիս նախագահ՝ Մարին Լը Պենի զարմուհին է։

Մարիոն Մարեշալը Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր էր։ Նա 2017 թվականի հունիսին, անձնական պատճառներով մանդատը վայր դրեց։ Այդ ժամանակ նրա պապիկը՝ կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը, լրագրողներին տված հարցազրույցում, նրան անվանել էր դասալիք։

Համոզված եմ, որ մոտ ապագայում Ֆրանսիայում կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրություններում “Национальное объединение”-ն նվազագույնը վերցնելու է 200 մանդատից ավելի, իսկ Մակրոնենք այդքանն էլ չեն կարողանալու վերցնեն։

Դիտվել է՝ 7028

Մեկնաբանություններ